Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստերի ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը: Օհանյանը հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու նիստերին, քանի որ մեկնում են Արցախ: Ավելին, Սեյրան Օհանյանը ԱԺ ամբիոնին պառկած դիրքով դրեց Արցախի դրոշը և հայտարարեց, որ մեկնում են Արցախ։ Սակայն հանրության աչքից  չվրիպեց նաև այն փաստը, որ Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը «թքել-կպցնելով» դրեց ԱԺ ամբիոնին։ Ի դեպ, այս միջադեպից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարել է ախտահանել ԱԺ ամբիոնը։

Ըստ մեր տեղեկությունների, Արցախ մեկնելու մասին հայտարարած ընդդիմադիրները նախօրոք պայմանավորվել էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին։ 

Սակայն  այսօր առավոտյան ԱԺ-ում ընդդիմության կազմակերպած շոուից հետո, ինչը արժանացավ հանրության լայն շերտերի քննադատությանը,   Արայիկ Հարությունյանն այլևս նպատակահարմար  չի համարել հանդիպել Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորներին և  չեղարկել է վերջիններիս հետ հանդիպումը։

armenianews.net

4798