Քիչ առաջ  հայտնի դարձավ, որ  անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ մեկ զինծառայող վիրավորվել է։ Ինչպե հայտնել է ՌԴ ՊՆ-ն՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է:

Թերևս փաստ է, որ  վերջին մի քանի՝ գոնե 10 օրում Արցախում հայ-ադրբեջանակա սահմանաին պահպանվում էր հրադադարի ռեժիմը, սակայն երեկ Փառուխում  տեղի սահմանայն միջադեպը  կարծես ազդակ է եղել Ադրբեջանի կողմից:

Եվ  հավանաբար հենց սա էլ  դարձել է պատճառ, որպեսզի ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չտան պատգամավորների մուտքը Արցախ:

armenianews.net

1448