Երևանում կայանալիք շախմատի միջազգային մրցաշարին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը
Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի թվով 13-րդ միջազգային բաց մրցաշարը կանցկացվի հունիսի 6-16-ը, Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 14 մլն դրամ: Ըստ նախնական տվյալների, հուշամրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո:
13 Ապրիլ, 2022 16:13
1235
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան
17 Օգոստոս, 2026 10:22
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան
16 Օգոստոս, 2026 21:56
Բնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան
12 Օգոստոս, 2026 22:14