ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցությանհուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերինախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հուշագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով բարձրակարգ մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում ՀՀ հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովման, պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործման, օլիմպիական գաղափարների պահպանման և տարածման պետական քաղաքականության սկզբունքներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս համագործակցության արդյունքումպետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձրմակարդակով. «Ստացվել է այնպես, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառովընդամենը 3 տարվա օլիմպիական ցիկլ հայտարարվեց: Այսօր արդեն մենք 2 տարուց էլ քիչժամանակ ունենք ու պետք է աշխատենք ուժերի գերլարմամբ, որպեսզի հասնենք այն արդյունքին,ինչն ակնկալում ենք:

Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատշաճ կազմակերպվեն ուսումնամարզական հավաքները, լուծվեն մարզադահլիճների, գույքի, մարզիկների հանդերձանքի հարցերը, ապահովվի նրանցմասնակցությունը միջազգային պաշտոնական մրցումներին՝ Եվրոպայի և աշխարհիառաջնություններին: Ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս շատ վարկանիշ նվաճենք, ուՀայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով»:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ ընդգծել է՝ կարևոր է այն, որ այս փաստաթղթով հստակ տարանջատվում են կողմերի պարտավորությունները. «Ուզում եմ բոլորիսշնորհավորել այս հուշագրի ստորագրման առթիվ, քանի որ այս կերպ մենք փաստում ենք, որ ԿԳՄՍնախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն համահունչ են մեր երկրում սպորտի զարգացման ևօլիմպիական խաղերի նախապատրաստության գործընթացին: Ամենակարևորն էլ այն է, որ այսփաստաթղթով մենք հստակ տարանջատում ենք մեր գործողությունները, հստակպարտավորություններ ենք վերցնում մեզ վրա: Բոլորիս նպատակը Փարիզ-2024-ում առավելագույնթվով մարզիկ-մարզուհիներ ունենալն ու առավելագույն թվով մեդալներ նվաճելն է»:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ կդառնա. «Մենք միշտ կողմ ենք հանրայինհամերաշխության, և թող սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության ևհամերաշխության խորհրդանիշ լինի: Սա էլ հենց նշվում է օլիմպիական խարտիայի մեջ»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փարիզ–2024 ամառային Օլիմպիական խաղերինախապատրաստման 2022-2024 թվականների փուլային ծրագրի կազմման և իրագործման հետկապված ստանձնում է հետևյալ պարտականությունները՝

Ծաղկաձոր քաղաքի նախկին Գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը 30 տարով անհատույցօգտագործման իրավունքով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հանձնելու դեպքում,դրանք ամբողջությամբ հիմնանորոգել մեկ տարվա ընթացքում և դրա կառավարումը ևշահագործումը իրականացնել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ազգայինօլիմպիական կոմիտեի հավասար մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով։

Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2022 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ, հիմնանորոգելմեկից երկու մարզադպրոց՝ այդ թվում սահմանամերձ։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություննէլ, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, պարտավորվում է Հայաստանիազգային օլիմպիական կոմիտեի կողմից հիմնանորոգված մարզակառույցներն ապահովելանհրաժեշտ մասնագիտական մարզագույքով:

Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Փարիզ–2024 ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկը:

317