«Россия 1» հեռուստաալիքի եթերում Ուկրաինայում գերի հանձնված բրիտանացի երկու քաղաքացիներ խնդրել են Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ընդառաջել իրենց փոխանակմանը ձերբակալված ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ։ «Պարոն Բորիս Ջոնսոն, ես Շոն Փիներ եմ: Որքան գիտեմ, Վիկտոր Մեդվեդչուկը գտնվում է կալանքի տակ։ Էյդեն Ասլինը և ես կցանկանայինք փոխանակվել նրա հետ: Մենք շնորհակալ կլինենք Ձեզ այս հարցում օգնության համար: Ինձ լավ են վերաբերվում, ես հասկանում եմ, թե ինչ վիճակում եմ գտնվում: Մեզ կերակրում և ջուր են տալիս: Ես խնդրում եմ Ձեզ, իմ և Էյդեն Ասլինի անունից, հեշտացնել Մեդվեդչուկի փոխանակումը»,- ասել է Փինները: Ասլինն իր հերթին հավելել է, ինքը կարևոր է համարում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ականջալուր լինի Մեդվեդչուկի կնոջ՝ Օկսանա Մարչենկոյի կոչին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գերի ընկած Մեդվեդչուկը Պուտինին և Զելենսկուն առաջարկել է իրեն փոխանակել զինվորականների և Մարիուպոլի բնակիչների հետ

1280