Հաքերները սկսել են քողարկել վիրուսները և այլ վնասատու ծրագրերը որպես Ռուսաստանում գործունեությունը դադարեցրած հավելվածների բաղկացուցիչ ֆայլեր, ինչպիսին է օրինակ՝ Netflix-ը, «Известия»-ին հայտնել են տեղեկատվական անվտանգության մասնագետները:

Խարդախներն ակտիվորեն տարածում են վնասակար ֆայլերը ֆիլմերի, սերիաների կամ հավելվածների քողի տակ,- նշել է «Կասպերսկու լաբորատորիայի» կիբերանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը։

«Որոշ ժամանակ առաջ մենք հայտնաբերեցինք սարքերը վնասակար ֆայլերով վարակելու մեծ թվով փորձեր, որոնցում նշված էր Netflix-ը»,- ասաց փորձագետը:

Դա համընկավ ռուսական շուկայից այդ հավելվածի ծառայության հեռանալու և դրան հաջորդած տորրենտ թրեքերների վրա դրանց որոնումների ալիքի հետ: «Ֆայլը կարող է պարունակել սկրիպտ (ծրագիր, որը կատարում է որոշակի գործողություններ՝ ստեղծողի կողմից) ներբեռնելու և տեղադրելու համար, կամ վիրուս, որը թույլ է տալիս հեռակա կարգով կառավարել համակարգիչը»,- զգուշացրել է Positive Technologies-ի վերլուծաբան Ֆյոդոր Չունիժեկովը:

776