Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր կկայանան եզրափակիչ մրցամարտերը:

Հայաստանն ոսկե մեդալների համար պայքարում կունենա երեք ներկայացուցիչ: Նրանք են 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակիչում մերոնք միևնույն 5:0 հաշվով հաղթել էին համապատասխանաբար վրաստանցի Գոչա Գորդուլավային, Իսպանիայի ներկայացուցիչ Գանդա Սոուցկո Կուլիբալիին և սերբ Մարկո Պիզուրիցային:

Եզրափակիչ է մտել նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, 51 կգ քաշային Գոռ Այվազյանը, որը ընթացիկ մրցամարտում վստահ հաղթեց ադրբեջանցի Ամին Մամադզադային` 5:0:

Էրիկ Իսրայելյանը եզրափակիչում կմրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արես Հակոբյանը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախի հետ: Համլետ Ադամյանի մրցակիցը հույն Միխայ Ցամալիդիսն է: Գոռ Այվազյանը կմրցի ալբանացի Արիոլ Զանելիի հետ:

1078