Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը ենթարկվել է վանդալիզմի։ Այս մասին իր էջում հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Դեմիրճյանը։

«Հաղորդագրություն եմ ներկայացրել Հրազդանի ոստիկանություն և ներկայացրել իրեղեն ապացույցներ, հուսանք շուտով կգտնվի հանցագործը և կստանա իր պատիժը»,-գրել է օգտատերը։
 

998