Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վիգեն Խաչատրյանի բարձրացրած՝ Մարտի մեկի,  Հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումների զարգացումներին:

 

Նախ՝ Մարտի մեկի մասին խոսելով, նա ասաց, որ իրենց համար շատ անսպասելի է եղել այդպիսի մոտեցումը, բայց իրենք այդ իրավիճակում իրավակարգով նախատեսված այլ միջոցները ձեռնարկել են, որտեղ հանդիպել են Սահմանադրութամբ մեկնաբանություն ստանալու անհրաժեշտությանը,  դիմել են Սահմանադրական դատարան:

 

«Մենք հույս ունենք Վճռաբեկ դատարանը՝ դիմելով նաև Սահմանադրական դատարան և օրենքով նախատեսված մեր գործառույթները միջազգային իրավունքի տիրույթում հնարավորություն տալու պայմաններում, հանրությունը ականատես կդառնա այդ քրեական  գործով ապացույցներով ամբողջական հետազոտմանը»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, ապա նա ասաց, որ 2 տարի վերաբացել են գործը՝ հատկապես կազմակերպիչներին առնչվող մասով նախաքննությունը:  «Քանի դեռ գործը քննության ընթացքում է, գլխավոր դատախազը իրավունք չունի հիասթափվելու,  և այս քրեական գործով ոչ թե հիասթափվելու իրավիճակում ենք գտնվում, այլ մեծ սպասումներ ունեմ, որ հանրությանը հետաքրքրող բազում հարցեր և որ շատ կարևոր է՝ քրեական գործի նորություն հանդիսացող հանգամանքների օբյեկտիվ բացահայտման կարողանալու ենք հասնել, ես մեծ հույս ունեմ այս ուղղությամբ»,- ասաց նա:

 

970