Թուրքիայում դատարանը իրավապաշտպան Օսման Քավալին երկուշաբթի ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։

Քավալային դատում էին սահմանադրական կարգը փոխելու, ինչպես նաև Թուրքիայի գործող կառավարությանը հեռացնելու փորձի համար։ Երկրի իշխանությունները իրավապաշտպանին համարում են 2013 թվականին տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակից:

Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները կոչ են արել ազատ արձակել Քավալային, որից հետո հանրապետության նախագահը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է ԱԳՆ-ին հայտարարել դիվանագետներին «պերսոնա նոն գրատա»։ Ավելի ուշ այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները հայտարարել են թուրքական ղեկավարության օրենքներն ու որոշումները հարգելու մտադրության մասին։

Այս տարվա փետրվարին Ստամբուլի դատարանը որոշում էր կայացրել արդարացնել և ազատ արձակել ակտիվիստին, սակայն ավելի ուշ նույն օրը դատախազությունը կրկին արտոնել էր նրա ձերբակալությունը:

Հիշեցնենք, որ Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։

1323