Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 26-ի որոշմամբ՝ Էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել Արմեն Արզումանյանը։ Նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը ստորև․ 2018-2019 թթ՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ 2016 թ.-ից՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում Տնտեսական դիվանագիտություն և Գործարար հաղորդակցություն և բանակցություններ առարկաների դասախոս 2012 թ.-ից՝ Միջազգային հարաբերությունների, քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի «Ազգերի ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հիմնադիր, նախագահ 2007-2018 թթ.՝ ՖինՍտաբ բիզնեսի զարգացման և կառավարման ընկերության հիմնադիր, տնօրեն 2010-2013 թթ.՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի «ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտի վարչարարութուն» ծրագրի խորհրդատու 2005 թ.՝ Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերության տնօրեն 2001-2003 թթ.՝ ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրերի կողմից հովանավորվող Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի ծրագրերի խորհրդատվական խմբի անդամ։

899