Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ իշխանությունները ռուսական գազի համար ռուբլով չեն վճարի։

Ֆիալան ասել է, որ Չեխիան չի ենթարկվի «ռուսական շանտաժին»։ Նա սխալ է համարում, որ որոշ երկրներ ու ընկերություններ համաձայնում են նման պայմաններին։ Բացի այդ, վարչապետը նշել է, որ դա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խախտում է։

Լեհաստանն ու Բուլղարիան արդեն հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել։ «Գազպրոմը» հայտարարել է այդ երկրներին գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին։

Financial Times-ի տվյալներով՝ Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի խոշորագույն էներգետիկ ընկերությունները պատրաստվում են ռուբլով հաշիվներ բացել Շվեյցարիայի «Գազպրոմբանկում»՝ Ռուսաստանից գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարելու համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ընկերություններին զգուշացրել է չխոնարհվել գազի գնի փոփոխության վերաբերյալ Ռուսաստանի պահանջների առաջ։

1059