Ամերիկացի հայտնի պապարացի Ռոն Գալելլան մահացել է մայիսի 1-ին՝ 92 տարեկան հասակում, Նյու Ջերսի նահանգի Մոնտվիլ քաղաքի իր տանը։ Ըստ The New York Times-ի՝ մահվան պատճառը եղել է սրտի անբավարարությունը։

Լուսանկարիչը հանրաճանաչություն է ձեռք բերել 1970-ականներին՝ հետապնդելով ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդի Օնասիսին: Նրա լուսանկարը, որտեղ Օնասիսը քամուց պաշտպանում է մազերը, համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի պապարացիների նկարներից մեկը: 1972 թվականին դատարանը Գալելլային արգելեց մոտենալ Օնասիսին 10 մետրից պակաս  հեռավորությամբ։ Չնայած դրան, պապարացին բազմիցս խախտել է արգելքը։ Նա դադարեցրել է նախկին առաջին տիկնոջ հետապնդումը 1981 թվականին, երբ դատավորը սպառնացել է նրան 60 տարով բանտարկել։

1973 թվականին, երբ Գալելլան հետապնդում էր «Կնքահայրը» ֆիլմի աստղ Մառլոն Բրանդոյին, վերջինս բռունցքի հարվածով կոտեց նրա ծնոտն ու ջարդեց հինգ ատամները: Լուսանկարչի խոսքով՝ դերասանն իրեն վճարել է 40 հազար դոլար՝ որպես միջադեպի դատական ​​լուծում։

Պապարացիները նկարահանել են նաև Ռիչարդ Բարթոնին, Էլիզաբեթ Թեյլորին, Էլվիս Փրեսլիին, Շոն Փենին, Բրիջիթ Բարդոյին և այլ հայտնիների։

4156