Այսօր Ազգային ժողովում իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ ընդդիմության պայքարը իշխանազավթման համար է:

«Այս պայքարը Արցախի հետ որևէ կապ չունի, այս գործողությունը նույնիսկ Հայաստանի հետ կապ չունի, այս ամենը մի բանի մասին է՝ իշխանությունը զավթելու և դրա միջոցով սեփական շահերը առաջ տանելու մասին է, և բացարձակ ոչինչ չի փոխվել»,- ասաց նա:

Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ Թավշյա հեղափոխության հաջորդ օրվանից նրանք անցել են գործի: «Ժողովրդի կամարտահայտումը հնարավոր չէ կասեցնել, շեղել»,- ասաց նա:

Նա քաղաքացիներին համբերություն մաղթեց և ընդդիմադիր գործիչներին հիասթափեցրեց՝ ասելով, որ միայն ժողովուրդն է իրավասու որոշելու, թե ով է իշխանություն: «Քաղաքական նեղ խմբակները չեն կարող որոշում կայացնել, և որքան էլ դերակատարները հարուստ լինեն, չեն կարող ժողովրդի կամքին հակառակ որոշում կայացնել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

320