Գոհար Մամիկոնյանն ընտրվեց հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները. քվեարկությանը մասնակցած 70 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գոհար Մամիկոնյանի թեկնածությունը:

Գոհար Մամիկոնյանը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնում, մագիստրատուրան շարունակել է հանրային կառավարման բաժնում:

2018-2021 թվականներին զբաղեցրել է ԿԳՄՍ այդ տարիների նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը, 2021-ի ապրիլի 1-ից մինչ այժմ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն է:

2015 թվականից Մամիկոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

680