Գերմանիայի էներգիայի և ջրամատակարարման ընկերությունների դաշնային ասոցիացիան նախազգուշացրել է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում երկրում գազի և էլեկտրաէներգիայի գների հետագա բարձրացման մասին։ Այս մասին հայտնում է ասոցիացիայի ղեկավար Քերսթին Անդրեային։
Նա նշել է, որ 2022 թվականին փոքր ու միջին ձեռնարկությունները էլեկտրաէներգիայի համար պետք է միջինը 50 տոկոսով ավելի վճարեն, քան նախորդ տարի։ Իսկ սովորական գազասպառողները կվճարեն երկու անգամ ավելի, քան 2021-ին։
Նրա խոսքով, սակագները բարձրացել են չափազանց բարձր մեծածախ գների պատճառով։ Օրինակ, էլեկտրաէներգիայի մեծածախ գները քառապատկվել են, իսկ գազի գները գրեթե հնգապատկվել են 2021 թվականի սկզբից:
Նա հավելել է, որ եթե բարձր գները երկար պահպանվեն, ապա դրանք ավելի ու ավելի կարտացոլվեն սակագների վրա։ Բացի այդ, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո վատթարացել է երկրի էներգետիկ շուկայի վիճակը։ Տարեսկզբից սպառողների համար էլեկտրաէներգիայի միջին սակագինը 2021 թվականի միջինի համեմատ արդեն աճել է 15,5%-ով։