
Դեռևս երեկ հայտնի դարձավ, ով Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի։ Սակայն հիվանդանոցում բոլոր վերակենդանացման գործողությունները, բուժաշխատողների բոլոր ջանքերը, ցավոք, եղել են ապարդյուն, և գրանցվել է կենսաբանական մահ։
Այսօր ավարտվել է մահացած տղամարդու դատաբժշկական փորձաքննությունը։ Ըստ MediaNews-ի հավաստի տեղեկությունների, վերջինիս արյան մեջ հայտնաբերվել են
- Codeine monohydrate
- Benzodiazepines
- JWH 018
- Hasubanonine-synthetic
- morphine
- RCS-8-synthetic cannabis
- Delta.9-Tetrahydrocannbinol
Մասնագետների պնդմամբ, այս բոլոր նյութերը պարունակվում են «Սփայս» տեսակի սինթետիկ թմրանյութում։
Նշենք, որ «Սփայս»-ը սինթետիկ թմրանյութ է, որը բավականին արագ է տարածվում։ Ի դեպ, ըստ մասնագետների՝ «Սփայսը» մարիխուանայից 10 անգամ ավելի ուժեղ է ու կործանարար, այն օգտագործողների մեծ մասն ինքնասպանություն է գործում, իսկ ողջ մնացածները դառնում են հաշմանդամ` կորցնելով տեսողությունը, լսողությունը, քայլելու ունակությունը և այլն: