Սոցիալական ցանցերում առավոտից տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին պատշգամբից մի քանի անգամ միջնամատ է ցույց տալիս ցուցարարներին ու թքում երթով անցնող ցուցարարների վրա։

«Ազատությունը» նույնականացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան փողոցում, որտեղ գրանցված է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը։

 

ԱԺ նախագահն  արձագանքել է, թե իր մայրը՝ Մարիա Հովհաննիսյանը ցուցարարների շարքերից հնչող վիրավորնքներին է պատասխանել։ Սակայն տեսանյութում երևում է միայն երթի ընթացքում պատշգամբ դուրս եկած տիկնոջ արձագանքը։

«Այո, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ հասցեին և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չի դիմացել», - ասել է  Սիմոնյանը։

 

4509