Նավակով Սևանա լիճը մտած և չվերադարձած 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկվել են
Մայիսի 7-ին՝ ժամը 07:33-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:
Մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:
Տեղում իրականացվել են որոնողական աշխատանքներ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
07 Մայիս, 2022 14:09
1796
Որքան է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանը
29 Սեպտեմբեր, 2026 09:51
Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում
02 Սեպտեմբեր, 2026 12:41
Այսօր Սևանա լճի օրն է. Լևոն Ազիզյան
30 Օգոստոս, 2026 11:31
Մեկ ամսից «Սևան» ազգային պարկը լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա
12 Սեպտեմբեր, 2021 01:40