SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում և ոստիկանութան Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Դավթաշեն կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ս.-ն էր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 7-ին ինքնասպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։ 

Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել էին 20-25 տարեկան տղամարդու դի։ 

2635