Պատանի ձյուդոիստները Եվրոպայի գավաթի մրցաշարին նվաճել են երկու մեդալ

Ձյուդոյի պատանիների հավաքականը, ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մայիսի 7-8-ը մասնակցել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին:
81 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը գրավել է 2-րդ մրցանակային տեղը և նվաճել արծաթե մեդալ:
55 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Աղասյանն էլ իր հերթին գրավել է 3-րդ մրցանակային տեղը և նվաճել բրոնզե մեդալ:
10 Մայիս, 2022 15:39
547