«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ հաղթական հանդիպումից հետո (3:1), պատասխանել է Ռոնալդու Արաուխոյի առողջական վիճակի մասին հարցին.

Կատալոնացի պաշտպանը գլխով բախվել է թիմակից Գավիին ու կորցրել գիտակցությունը։ Խաղացողին շտապօգնության մեքենայով դուրս են բերել խաղադաշտից։

«Արաուխոն գիտակից վիճակում է և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկը մեզ ասաց, որ չանհանգստանանք։ Նա գիշերը կանցկացնի հիվանդանոցում»,- ասել է Չավին։

«Բարսելոնայի» պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արաուխոն «ուղեղի ցնցում է ստացել»։

Ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն առաջնությունում անցկացրել է 28 խաղ՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

889