ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ անցած Խերսոնի փողոցներից մեկը նախատեսվում է անվանակոչել ի պատիվ ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը:
Ժիրինովսկին կյանքից հեռացել է ապրիլի 6-ին կյանքի 76-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո, ապրիլի 8-ին նրան թաղել են Նովոդեւիչյան գերեզմանատանը:
«Վլադիմիր  Ժիրինովսկին մարդ էր, որը ոչ միայն կանխատեսում էր որոշակի բաներ, այլ մարդ, որը խորապես և անկեղծորեն հավատում էր այն ամենին, ինչի մասին խոսում էր։ Ես կարծում եմ, որ մենք այդպես էլ կանենք, որ նրա պատվին Խերսոնի փողոց կկոչվի», - լրագրողներին ասել է Ստրեմոուսովը։
Ռուս զինվորականները Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել երկրի հարավում գտնվող Խերսոնի մարզը եւ Զապորոժիեի մարզի պրիազովյան մասը: Մարզերում ձեւավորվել են ռազմաքաղաքացիական վարչակազմեր, սկսվել է ռուսական հեռուստաալիքների եւ ռադիոյի հեռարձակումը:

1240