«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ դեռևս նախորդ տարի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվեց բարեգործական ծրագիր, որի շրջանակներում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ուղեկցությամբ որոշակի պարբերականությամբ կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու Պատրիարքության հարուստ պատմությանն ու գործունեությանը, ինչպես նաև կայցելեն Տերունական սրբավայրեր: Նախաձեռնության մեկնարկը կտրվի սույն թվականի մայիսի 27-ին»: 

668