Արցախում ՌԴ քաղաքացի է անհետ կորել

Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, մայիսի 10-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։ ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացմամբ՝ արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։ «Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։ Օ․Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02»,- ասված է հաղորդագրության մեջ:
12 Մայիս, 2022 14:43
493
ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ամփոփագիր է ներկայացրել
18 Ապրիլ, 2022 21:29
Ռուսական կողմը հայտարարում է, որ դեմ չեն և չեն կանխում հայ պաշտոնյաների մուտքը Արցախ, բայց փաստացի թույլ չեն տալիս ՀՀ ԱԺ պատգամավորներին հասնել Ստեփանակերտ
12 Ապրիլ, 2022 22:40
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
12 Ապրիլ, 2022 22:28