Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը, խոսելով ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի ծրագրերի մասին, հայտարարել է, որ Բալթիկ ծովը դառնում է դաշինքի ծովը:
«Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի ծովը»,- հայտարարել է Ռինկեւիչսը Financial Times թերթին տված հարցազրույցում:

Ֆինլանդիայի նախագահը եւ կառավարության ղեկավարը համատեղ հայտարարության մեջ ասել են, որ երկիրը պետք է անհապաղ հայտ ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ֆինլանդիան, ինչպես եւ Շվեդիան, ծրագրում է Հյուսիսատլանտյան դաշինքին հայտ ներկայացնել մայիսի 16-ին:
«Սա շատ հստակ ուղերձ է այն մասին, որ Եվրոպայի հյուսիսային մասը ՆԱՏՕ-ի տարածք է։ Բոլոր գործնական, քաղաքական տեսանկյուններից և անվտանգության դիրքերից ավելի հուսալի կլիներ»,- նման մեկնաբանությամբ հանդես է եկել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
Իր հերթին, Էստոնիայի ԱԳ նախարար Էվա Մարիա Լիիմետսը նշել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը նշանակում է, որ դաշինքը «զգալիորեն ուժեղացված կլինի եւ միեւնույն ժամանակ կամրապնդի անվտանգությունը Եվրոպայի հյուսիսում եւ Բալթիկ ծովի տարածաշրջանում»:
Նախարարները նշել են, որ եւ Բալթյան երկրները, եւ ՆԱՏՕ-ն օգուտ կստանան Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ուժեղ բանակից եւ ամերիկյան ինքնաթիռների ֆիննական պարկից:

1019