Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքի հավաքական ուժերը փորձում են վնաս հասցնել ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններին՝ Կենտրոնական Ասիայում իրենց ազդեցությունն ամրապնդելու նպատակով: Այս մասին ռուս դիվանագետն ասել է Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նկատմամբ այն փորձերը, որոնք ձեռնարկում են մեր արեւմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն»,- ասել է Լավրովը:

Ընդ որում, ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Արևմուտքի պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի պետությունների միջև կապերի ոչնչացմանը։

«Երբ ամերիկացիները Կենտրոնասիական երկրները հավաքում են տարբեր մակարդակներով, նրանք ուղղակի ասում են, որ չեն համարձակվում շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, և ընդհանրապես Ռուսաստանն արդեն ավերված երկիր է, այնպես որ խաղադրույք արեք մեզ վրա։ Ես մեջբերում եմ միտքը»,- ասել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ներկայացուցիչները նման կերպ խոսում են նաեւ Չինաստանի մասին, քանի որ Պեկինը չի ցանկանում միանալ հակառուսական պատժամիջոցներին։

Լավրովը Արեւմուտքի դիրքորոշումն ինքնավստահ, լկտի եւ անդաստիարակ է անվանել։

237