Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ քաղաքական գործիչները խոսակցության գլխավոր շեշտը դրել են հումանիտար ասպեկտների, Ուկրաինայի եւ Դոնբասի բնակչության անվտանգության ապահովման վրա: Նրանք նաեւ քննարկել են ՄԱԿ-ի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվող Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից քաղաքացիական անձանց տարհանումը:

«Ուշադրություն է դարձվել նացիստական գաղափարախոսություն դավանող զինյալների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի շարունակվող կոպիտ խախտումներին, նրանց կողմից անմարդկային ահաբեկչական մեթոդների օգտագործմանը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

«Բացի այդ, Պուտինը եւ Շոլցը խոսել են այն մասին, թե ինչպես են ընթանում ռուս-ուկրաինական բանակցությունները, «որոնք, ըստ էության, արգելափակվել են Կիեւի կողմից»,- նշել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

181