Երեկ՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:40–ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Լևոն Մ.-ի վարած  Mercedes մակնիշի, 39-ամյա Արթուր Հ.-ի վարած Mercedes մակնիշի և 49-ամյա Հայկ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 30-ամյա Գևորգ Մ.-ն, 19-ամյա Անրի Մ.-ն, 35-ամյա Լիաննա Կ.-ն և 27-ամյա Դավիթ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

1050