«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը առաջին կիսաեզրափակիչում ստացել է 187 միավոր և զբաղեցրել 5-րդ տեղը։ Առաջատարը Ուկրաինան է եղել։
Եզրափակիչ անցած տասնյակի միավորները՝
- Ուկրաինա (337)
- Նիդերլանդներ (221)
- Հունաստան (211)
- Պորտուգալիա (208)
- Հայաստան (187)
- Նորվեգիա (177)
- Լիտվա (159)
- Մոլդովա (154)
- Շվեյցարիա (118)
- Իսլանդիա (103)
Երկրորդ կիսաեզրափակիչում առաջ է անցել Շվեդիան՝ 396 միավորով, տասնյակը եզրափակել է Ադրբեջանը՝ 96 միավոր։ Պատկերը հետևյալն է՝
- Շվեդիա (396)
- Ավստրալիա (243)
- Սերբիա (237)
- Չեխիա (227)
- Էստոնիա (209)
- Լեհաստան (198)
- Ֆինլանդիա (162)
- Բելգիա (151)
- Ռումինիա (96)
- Ադրբեջան (96)
Հիշեցնենք, որ այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան 631 միավորով: Ուկրաինան ներկայացնում էր Kalush Orchestra խումբը։
Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է 466 միավորով:
Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։
40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 21 միավոր: Ուկրաինան հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հայտնվեց առաջատար դիրքերում: