Բջնի-Հրազդան ճանապարհահատվածի հիմնանորոգումը մեկնարկել է
Կոտայքի մարզում հիմնանորոգվում է Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան (Հ-85) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը (կմ25+200-կմ36+000), որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է։
🔸Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետրը (կմ0+000-կմ10+000), որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։
🔸Երկու հատվածներում էլ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։
🔸Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
🔸Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։
🔸Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի այս տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։
16 Մայիս, 2022 15:35
916
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող ճանապարհահատվածը
02 Հունիս, 2026 13:15
Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներով
20 Մայիս, 2026 09:39
Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածը կահավորված է գիշերային լուսավորությամբ (լուսանկարներ)
27 Ապրիլ, 2026 16:20