ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. ոստիկանություն
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 9-ից 16-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4160 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 36 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 18-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 77-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 45 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։
16 Մայիս, 2022 21:00
1034
ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունն զգուշացնում է
10 Հունիս, 2026 20:13
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է մշտադիտարկումը
09 Հունիս, 2026 20:14
Վճաբանել են, կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել․ կա ձերբակալված
22 Մայիս, 2026 11:38