Araratnews.am ը ներողություն է խնդրում ընթերցողից տեխնիկական վրիպակի համար

Այսօր Araratnews.am-ը հոդված էր հրապարակել Մոսկվայում ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպման մեկնարկի մասին՝ հղում անելով ՌԻԱ նովոստիին և մեխանիկորեն տեղադրելով ՌԻԱ նովոստիի այսօր տեղադրած լուսանկարը՝ որը կատարվել էր տարիներ առաջ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Թույլ տրված տեխնիկական սխալի համար մեր աշխատակիցը նկատողություն է ստացել,իսկ մենք հայցում ենք ընթերցողների ներողամտությունը։
17 Մայիս, 2022 01:19
1113