Մետրոյի «Բարեկամություն» կայարանում տեխնիկական խափանում է տեղի ունեցել

Երևանի Մետրոպոլիտենի ղեկավարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 18:05 -ի սահմաններում՝ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում։ «Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 18:20-ի դրությամբ երթևեկությունը կարգավորվել է։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում է ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
17 Մայիս, 2022 01:34
1261