ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ինչպես նաեւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի անվտանգության նկատառումների անտեսումը պատճառ են դարձել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար: Նման հայտարարությամբ Է հանդես եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Մենք կարծում ենք, որ այն ամենի հիմքը, ինչ մենք տեսնում ենք այսօր՝ ՆԱՏՕ-ի էքսպանսիան է կամ Եվրոպայի մի շարք երկրների, հատկապես Ռուսաստանի անվտանգության ոլորտի նկատառումների, ինչպես նաեւ այն համաձայնագրերի անտեսումն է, որոնք կնքվել են տասնամյակներ առաջ», - ասել է Խաթիբզադեն։

Նա նաև շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունները են, և Իրանը թույլ չենք տա, որ որևէ խնդիր քանդի այդ հարաբերությունները։ «Մենք կփորձենք օգտագործել այդ ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ եւ լավ հարաբերությունները Կիեւի հետ, որպեսզի վերջ դնենք այս պատերազմին եւ վնասին, որը կրում են այս տարածաշրջանի ժողովուրդները եւ հենց ինքը տարածաշրջանը», – նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

984