Լեզվաբան-համեմատաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի գիտաշխատող Հրաչ Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իմացա, որ կավեենշիկ Արմեն Գրիգորյանին բերման են ենթարկել։ Ու տեսա, որ նրան արդարացնողներ կան։ Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ մեղադրանքով են էս անգամ նրան բերման ենթարկել։ Բայց, առհասարակ, ուզում եմ հիշենք ու հստակացնենք, թե նա ով է (ու նաև՝ թե ինչ է «Հայելի» ակումբը)։

Մայիսի 31-ի հարցազրույցում նա ասել է․ «Շիրակի և Արարատյան դաշտավայրի ժողովուրդը միշտ դավաճան ա եղել, սրանց կեսը թուրք են, թուրքի եթիմ, բիճ. ի տարբերություն սարեցիների՝ իսկական հայերի»։
https://www.facebook.com/hrach.martirosyan.58/posts/5436083446404973

Մարտի 16-ի տեսանյութում՝ «800 հազար հոգի ընտրել է Նիկոլին. թքեմ ես իրանց վրա»։ 
https://www.youtube.com/watch?v=VcMympUIP1c 3:00 րոպեին։

Էն անգամ էլ ցույցին իրենց չմիացողների մասին՝ «չեն գալի՞ս՝ վրեն գան»։ Ու դրան հաջորդում են հիացական բացականչություններ ու ծափեր։ Ապա՝ «Բայց հետո թող չնեղանան, որ սաղ էս ժողովուրդը փողոցի շան պես լարելու ա իրանց պատերի տակով»։
https://www.youtube.com/watch?v=jmtBFhWk3Hc 

Ապրիլի 25-ին «Հայելի»-ում՝ Անժելայի մոտ, 52-րդ րոպեից․ Անժելան բա՝ «գյումրեցիք ասում են մենք աղուհացով թուրքին դիմավորել ենք, մի ամսվա ընթացքում տղամարդկանց կոտորել են, կանանց բռնաբարել են, դրա համար էլ էսքան նիկոլապաշտ են, կեսը երևի թուրք ա ծնվել»։
• Արմենն էլ թե՝ «Բա որ ասում եմ՝ Հայաստանում ո՞րդից էդքան թուրք, գենետիկ թուրք»․ ու հետո նորից ընդգծում է 450.000 թիվը․ ու թե՝ «որ թուրքի լամուկ ասում ենք՝ ոչ թե ուզում ենք վիրավորել, այլ բառացիորեն, էլի, թուրքի բիճ, է՛դ են դրանք»։
• Սա Անժելային շատ էր դուր եկել, հետո քանիցս կրկնեց դա։ 1:04:07-ում էլի՝ երկուսով ընդգծում են՝ «նիկոլականները թուրքերի բռնաբարության հետևանք են, նրանք՝ բոլորը», ապա նորից՝ 1:07:50։
• Իսկ 1:13:10-ում նորից էն հին հայվանությունը․ «Արարատյան դաշտավայրի մեծամասնությունը նույնպես թուրքերի բռնաբարության և հայկական գինԻկալոգիայի թերաշխատանքի հետևանք է։ Ընդ որում՝ էս ծերից էն ծերը, էլի։ Ընդեղ նորմալ մարդ շատ քիչ կա։ Հիմնականում թուրքի հետևանք են՝ թուրքի բռնաբարության։ Դե հմի ինչ անենք, մեր գինԻկոլոգներն են մեղավոր, բայց դե հարյուր տարի առաջ էդքան մարդ չկար»։ 
• Անժելան ժպիտով ճշտում է տարածքն ու ապա կնքում՝ «լրիվ համաձայն եմ»։
• Ու հետո էլ Անժելան թե՝ «Էդ ո՞վ ասեց, որ իրանց կամքով չեն գնացել»։ 
‼️ Հասկանում ե՞ք՝ սա մեր տատերի մասին ա ասում․ ասում ա՝ իրենց կամքով են գնացել թուրքերի հետ բռնաբարվելու։
https://www.youtube.com/watch?v=vmOpBH_JPIc 

Ու, առհասարակ, Արմեն Գրիգորյանին էս թուրքաբռնաբարման մոտիվը վաղուց ա «դզում»։ Էն Նոր տարուն՝ տոնածառ ծախողներին, Արմենը թե բա՝ «Էդ իրանց նախնիներին են բռնաբարել թուրքերը և ծնվել են իրանք»․ նաև՝ «Էդ իրանք էին վերցնում 5000 դրամ ու քվեարկում Սերժին , էդ իրանք էին սատարում նիկոլին ու փողոց փակում, բայց՝ իրենց դախլի կողքից ոչ հեռու»։
Ու մեկնաբանության մեջ էլ ասում է․ «Ավելի սարսափելի են նրանք, ովքեր [տոնածառները] կդնեն տանը»։  
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3744149415648839&id=100001614510528 

Մարդը կարա մեր էս աղետների պատճառով հոգեկան ահավոր դրության մեջ լինի, բայց էլի հանուն իր էրեխեքի՝ կարա տոնածառ դնի։ Դա իր որոշումն է։ Ու էս կարգի բաների վրա ձեռնածություն անողներները ամենաքիչը սրիկաներ են։
Շատ զավեշտական է, որ Հայաստանի բնակչության տարբեր ու ստվար մասերի նկատմամբ էս ատելության խոսքերի գուրուն 13.12.2021-ի զրույցի սկզբներում, Հայկոյին ծաղրելով ու դատափետելով, հիշեցնում ա, որ Հայկոն հորինեց «սևերի և սպիտակների կոնցեպտը» (ու ի դեպ՝ 12:40-ում էլ հերթական անգամ ասում է՝ պատերազմին սպանվել է 7-8 հզ զինվոր)։
Ու պակաս զավեշտական չի, որ 22.12.2020 ցույցին ասաց՝ պիտի կոռուպցիան վերացվի, որ էս նորերի երեխաների բերանից պիտի հետ բերեն լափածը։ Ու ես էստեղ հիշեցի, որ մի այլ առիթով էլ ասել էր՝ «կոռուպցիան ամեն տեղ էլ կա, նորմալ ա»։
Հնարավորինս մեղմ ու կոռեկտ ձևով եզրակացնեմ՝ Արմեն Գրիգորյանը ազգապառակտիչ ու ձեռնածու է»։

27005