Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Հանրապետության տարածքում`մայիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 20-ի, 23-24-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում` մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին գիշերը և կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
19 Մայիս, 2022 19:49
951
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Ազիզյան
24 Հունիս, 2026 11:33
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
21 Հունիս, 2026 13:25
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
24 Մայիս, 2026 14:39