Մի երկրի անվտանգության զոհաբերումը մեկ ուրիշի անվտանգության հասնելու համար միայն նոր հակասություններ և ռիսկեր է ստեղծում։ Այս մասին մայիսի 19-ին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը՝ ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին հղած ուղերձում, որն ընթանում է տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Բացի այդ, Ցզինպինը նշել է, որ աշխարհը փոփոխությունների դար է ապրում, որտեղ ուժեղանում են անկայունության գործոնները:

«Աշխարհում մեծ փոփոխությունների եւ COVID-19 համաճարակի՝ հարյուրամյակի ընթացքում աննախադեպ փոփոխությունների պայմաններում բազմապատկվում են անկայունության, անորոշության եւ գլոբալ մասշտաբով անապահովության գործոնները։ Այնուամենայնիվ, խաղաղությունն ու զարգացումը մնում են ժամանակի հիմնական մոտիվը»,- ընդգծել է նա։

ՉԺՀ նախագահը ԲՐԻԿՍ-ին կոչ է արել աջակցել կայունությանը եւ դրական էներգիա ներդնել փոփոխությունների դարաշրջանում ապրող միջազգային հարաբերություններում:

 

287