Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի ճանապարհի փլուզումից հետո «Սահակյանշին» ընկերությունը հենապատ կկառուցի
Մայիսի 20-ի լուսադեմին մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածում արձանագրվել է ճանապարհի երթևեկելի գոտու փլուզում: Նախնական դիտարկմամբ՝ փլուզումը տեղի է ունեցել վերջին շրջանում անոմալ քանակությամբ տեղումների պատճառով: Ճանապարհին հարակից գրունտը թուլացել է, ինչն էլ, ըստ էության, հանգեցրել է փլուզման:
Շինարարությունն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը հանձն է առել առաջիկայում հենապատ կառուցել՝ այդ կերպ ապահովագրելով հետագա հնարավոր փլուզումներից: Այս պահին ուսումնասիրվում է Ծիծեռնակաբերդի խճուղուն հասցված վնասի չափը և, նախնական դիտարկմամբ, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն շուրջ մեկ ամիս:
20 Մայիս, 2022 22:00
946