Նրան բնորոշ էին համեստությունը, արհեստավարժությունը, պատասխանատվությունը․ ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Յուրի Լևոնի Ջավադյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահականից։
«Վարելով տարբեր պատասխանատու պետական պաշտոններ՝ Ջավադյանը շոշափելի ավանդ է ներդրել Երևանի բարեկարգման և քաղաքային տնտեսության զարգացման գործում, հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության համակարգի կատարելագործման բնագավառում:
Խորհրդային Հայաստանի փորձառու գործիչն իր բեղմնավոր աշխատանքը շարունակեց նորանկախ հանրապետությունում: Նրան բնորոշ էին համեստությունը, արհեստավարժությունը, պատասխանատվությունը, ուշադրությունը մարդկանց հոգսերի հանդեպ:
Խորապես ցավակցում եմ Յուրի Ջավադյանի ընտանիքին, հարազատների և գործընկերներին»:
21 Մայիս, 2022 00:40
1750
ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ
04 Հուլիս, 2026 15:27
Ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը․ եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ․ Ցուցուլյան
16 Ապրիլ, 2026 10:33
Քրդերը ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին․ շնորհավոր Նավրոզ․ վարչապետ
21 Մարտ, 2026 10:30
Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
18 Օգոստոս, 2026 21:14
Ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17 Օգոստոս, 2026 22:33
Յուրիկ Մխիթարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ Մ20 ԱԱ
17 Օգոստոս, 2026 20:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ
20 Մայիս, 2022 23:25
Մահացել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Ջավադյանը
20 Մայիս, 2022 23:00
Մահացել է նախկին նախարար Յուրի Ջավադյանը
20 Մայիս, 2022 18:33