«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:

Ցանցի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:

«Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական լինելու մեջ է:

Աստված պահապան Հայ ժողովրդին»,- ասված է գրառման մեջ։

336