ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել․ «Զորաց քարեր հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ: Հարգելի հետևորդներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության, գործելու են տոմսերի հետևյալ սակագները. ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 ՀՀ դրամ Ուսանողներ՝ 200 ՀՀ դրամ Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ Օտար լեզվով անցկացվող բացատրություն(ռուսերեն, անգլերեն)` 4000 ՀՀ դրամ»։