2022 թվականի ամենամեծ աստերոիդը մայիսի 27-ին կմոտենա Երկրին Ապոլոն խմբի 2022 թվականի հայտնի աստերոիդներից ամենախոշորը Երկիր մոլորակին կմոտենա մայիսի 27-ին։ Այս մասին հայտնում է Մ.Վ. Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը իր Telegram ալիքում:

Համաձայն ինստիտուտի տվյալների՝ աստերոիդի չափը (7335) 1989 JA մոտ մեկուկես կիլոմետր է։ Այն կարելի է տեսնել նույնիսկ սիրողական աստղադիտակով, ասվում է զեկույցում։

«Մեր մոլորակին նվազագույն մոտեցումը տեղի կունենա արդեն մայիսի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:26-ին (18։26` Երեւանի ժամանակով- խմբ.), շուրջ 4 միլիոն կմ հեռավորությամբ, 13 կմ/վ արագությամբ»,- հավելել են ինստիտուտում:

Արամ Սիմոնյան

863