Հնդիկ դերասան Ռոհիտ Խուրանան, որը Հայաստանում առավել հայտնի է «Մերժվածը» սերիալից (Վանշ), իր աջակցությունն է հայտնել հայերին: Ֆեյսբուքյան իր էջում նա նշել է, թե իր սիրտն արնահոսում է բոլոր հայերի համար:

«Ողբերգական է այն փաստը, որ երկու ազգերը կռվում են, ինչի արդյունքում անմեղ մարդիկ են զոհվում: Ես հավատում եմ, որ ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղ երկխոսության միջոցով, կռվի պատճառով երկու կողմերն էլ կկրեն կորուստներ: Ես աղոթում եմ այն զոհված հոգիների համար, որոնք ընկել են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը»,- գրել է դերասանը:

Նա հույս է հայտնել, որ կռիվն անմիջապես կավարտվի, եւ խաղաղություն կհաստատվի:

1474