Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից ռինգ դուրս եկան 54 կգ, 72 կգ և 80 կգ քաշային մարզիկները։ 

Առաջինը ռինգ դուրս եկավ 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը։ Նա որակավորման փուլում զիջեց Ուկրաինան ներկայացնող Նաբիև Յելմիրին։ 

71 կգ քաշային Նարեկ Զախարյանը որակավորման փուլում նույնպես պարտվեց Սլովակիան ներկայացնող Թեքեքս Միկալին։ 

80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթեց մեկնարկային մենամարտում ուժերը չափելով մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ։  Հայ մարզիկը բարդ մենամարտում կարողացավ կամային հաղթանակ տոնել: Հատկապես 3-րդ ռաունդում նա մի քանի անգամ գերազանցեց մրցակցին ու տպավորիչ հաղթանակ տոնեց և մոլդովացուն նույնիսկ նոկդաունի ենթարկեց:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Լուսանկարներ՝ օր երկրորդ։ 

75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մրցումային առաջին օրը հաղթանակ տոնեց լեհ բռնցքամարտիկ Բարտոշ Գոլեբիևսկիի նկատմամբ։ 

Հայաստանի ազգային հավաքականը։ 

 

1480