Երևանի Արաբկիր վարչական շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Վերին Անտառային 136/11 հասցեում կառուցվող շենքում երեկ երեկոյան տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Մոտավորապես ժամը 18:20-ին ահազանգ ստացած ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն է:

Կայքի տեղեկություններով՝ նա զբաղվում էր շինարարությամբ։ Տղամարդը երկրորդ հարկի բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա:

Նրան դուրս են բերել և շտապօգնություն ահազանգել մյուս աշխատակիցները: Դեպքի վայր մեկնած բժիշկներն արձանագրել են 54-ամյա շինարարի մահը:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

2325