Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը. ԲԴԽ

Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդից: «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը: Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում»,-ասվում է հայտարարությունում:
29 Մայիս, 2022 16:05
1531