Սպասվում է անձրև և կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր և մայիսի 31-ին, հունիսի 2-4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում այսօր, մայիսի 31-ին, հունիսի 1-4-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր և վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
30 Մայիս, 2022 18:01
1530