Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում Արշավիր Ղահրամանյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել.

 

Քանի որ ադրբեջանական վերջին ֆեյք լուրերը մեզ է առնչվում, ապա շատ ժամանակ չեմ ծախսի հերքելու համար, ուղղակի կարձագանքենք այս լուսանկարով։

 

Այս որակի քարոզչությամբ ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունն արդեն տապալվել է, կտապալվի նաև ռազմադաշտում։

 

Նշենք, որ Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր սպանվել է գեներալ Արշավիր Ղարամյանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

 Լուրը հերքել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

 

 

 

1681