Ռուսական նավթը, չնայած Միացյալ Նահանգների սահմանած էմբարգոյին, դեռևս հայտնվում է ԱՄՆ-ում: Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 1-ին, հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ նավթի առևտրականները ուղիներ են գտնում շրջանցելու ԱՄՆ ռուսական նավթի մատակարարումների արգելքը։ Նրանք թաքցնում են, օրինակ, որ ռուսական հում նավթն օգտագործվել է բենզինի, դիզվառելիքի կամ այլ վերամշակված արտադրանքի մեջ։

WSJ-ի տվյալներով՝ վառելիքի բեռը, որը մասամբ արտադրվել է ռուսական նավթից, մայիսին ծովով հասել է Նյու Յորք և Նյու Ջերսի։ Այն ԱՄՆ է բերվել Սուեզի ջրանցքով և Ատլանտյան օվկիանոսի վրայով Հնդկաստանի նավթավերամշակման գործարաններից, որոնք ռուսական նավթի հիմնական գնորդներն են:

WSJ-ը նշում է, որ Ռուսաստանում արտադրվող նավթը մղվում է նաև Միջերկրական և Սև ծովերի նավերի միջև և Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ, այնուհետև, այլ ծագման նշումով, առաքվում է ոչ միայն Չինաստան և Հնդկաստան, այլև եվրոպական երկրներ։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 8-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից անմիջապես հետո, հայտարարեց Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման արգելքի մասին։ Մայիսի 31-ին Եվրամիությունը հայտարարեց, որ ռուսական նավթի մասնակի էմբարգոն համաձայնեցվել է պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում, որը, սակայն, չի ազդում խողովակաշարերի մատակարարումների վրա։

Պատժամիջոցների ֆոնին Հնդկաստանն ու Չինաստանը մեծացրել են ռուսական նավթի ներմուծումը, որը նրանց մատակարարվում է զգալի զեղչով։

1442